Գեներալ-մայոր Մուսավի. Իրանի ժողովրդի զգոնությունը ձախողել է թշնամու դավադրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i184934-Գեներալ_մայոր_Մուսավի._Իրանի_ժողովրդի_զգոնությունը_ձախողել_է_թշնամու_դավադրությունը
ԻԻՀ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Արմուտքի և թշնամիների տապալման գաղտնիքն իրանի ժողովրդի զգոնությունն ու տեղեկացվածությունն էր տարբեր դավադրությունների նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 13:16 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Մուսավի. Իրանի ժողովրդի զգոնությունը ձախողել է թշնամու դավադրությունը

ԻԻՀ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Արմուտքի և թշնամիների տապալման գաղտնիքն իրանի ժողովրդի զգոնությունն ու տեղեկացվածությունն էր տարբեր դավադրությունների նկատմամբ։

Բանդար Աբբասում (Իրանի հարավ) տեղակայված բանակի օդուժի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցին շրջանակում գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է. «Ժողովրդի թշնամիները՝ հանցավոր ամերիկյան կառավարության և Սիոնիստական ​​կեղծ ռեժիմի գլխավորությամբ, ձգտում են կանխել կամ դանդաղեցնել իսլամական Իրանի առաջընթացը»։

Գեներալ-մայոր Մուսավին հավելե; է. «Երիտասարդներին ճշմարիտ ուղուց շեղելը և սերունդների միջև տարաձայնություններ սերմանելը, էթնիկ խմբերի, գիլդիաների, կուսակցությունների, կրոնների և ցեղերի միջև խռովություն ու տարանջատում ստեղծելը, ամերիկյան և սիոնիստական ​​ հետախուզական և ուսումնական կենտրոնների  ծրագրերից են»: