Իրանական արտադրության 40 տուրբինների Ռուսաստան արտահանման մասին պայմանագիր է ստորագրվել
Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերության գործադիր տնօրենը հայտնել է,որ իրանական արտադրության 40 տուրբինների Ռուսաստան արտահանման մասին պայմանագիր է ստորագրվել:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Ռեզա Նոշադին անդրառնալով գազի արդյունաբերության առաջընթացին, հնարավորություններին ու մարտահրավերներին և նշելով, որ գազի արդյունաբերության համար անհրաժեշտ օբյեկտների և սարքավորումների 85 տոկոսը կառուցվել է երկրի ներսում, ասել է.«Իրանական արտադրության 40 տուրբինների Ռուսաստան արտահանման մասին պայմանագիր է ստորագրվել»:
Ընդգծելով, որ պատժամիջոցների ժամանակաշրջանում ունեցել ենք գազի արդյունաբերության փայլուն ձեռքբերումներ, Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերության գործադիր տնօրենն ասել.«Իրանի գազի արդյունահանումը պատժամիջոցների ժամանակաշրջանում կրկնապատկվել է»։
Անդրադառնալով ինքնաբավության հասնելու անկախ երկրների ջանքերը խափանելու համար գերտերությունների դավադրությանը՝ Նոշադին հստակեցրել է.«Իրանին հարվածելու նպատակով ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հավակնորդների չարամիտ գործողությունները շարունակվում են, սակայն այդ գործողությունները ձախողվել են իրանցի երիտասարդների ջանքերի շնորհիվ»։