Ամիր Աբդոլլահյանը կարևորել է Իրան-Իրաք հարաբերությունների բարելավումը
https://parstoday.ir/hy/news/iran-i185130-Ամիր_Աբդոլլահյանը_կարևորել_է_Իրան_Իրաք_հարաբերությունների_բարելավումը
Կիրակի օրն Իրաքի նախկին վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Թեհրան-Բաղդադ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 24, 2022 07:45 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը կարևորել է Իրան-Իրաք հարաբերությունների բարելավումը

Կիրակի օրն Իրաքի նախկին վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Թեհրան-Բաղդադ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։

Վերահաստատելով Իրանի աջակցությունն Իրաքի կառավարությանն ու ժողովրդին և գոհունակություն հայտնելով քաղաքական, տնտեսական և անվտանգության  ոլորտներում երկու երկրների հարաբերությունների կապակցությամբ,  Ամիր Աբդոլլահյանը բարձր է գնահատել առկա հսկայական կարողություններին համապատասխան, հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում, հարաբերությունների բարելավման ուղղությամբ երկու երկրների ջանքերը:

Նա նշել է, որ Իրանը ողջունում է Իրաքի ազգային միասնության պահպանման գործում այդ երկրի ղեկավարների, հատկապես՝ Ադել Աբդուլ Մահդիի նման գործիչների և խորհրդարանի ջանքերի հաջողութունը, որոնց արդյունքում ընտրվել է նոր նախագահն իսկ վարչապետը պարտավորվել է ներկայացնել նոր կառավարության կազմը:

Այս հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև պատժամիջոցների վերացման շուրջ, ինչպես նաև և Սաուդյան Արաբիա-Իրան բանակցությունների վիճակը: