Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողով ընդգծել է Իրանի՝ դաժան հաշվեհարդար տեսնելու անհրաժեշտությունը
(last modified Thu, 27 Oct 2022 14:59:34 GMT )
Հոկտեմբեր 27, 2022 18:29 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողով ընդգծել է Իրանի՝ դաժան հաշվեհարդար տեսնելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը, դատապարտելով Հազրաթ Ահմադ Իբն Մուսայի սրբավայրում կատարված հանցավոր քայլը, ընդգծել է Իսլամական Իրանի դաժան և անզիջում վրեժխնդրության անհրաժեշտությունը։

ISNA-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հայտարարել է.«Համաշխարհային իմպերիալիզմի  նողկալի հանցագործությունը Ահմադ Իբն Մուսա Շահչերաղի սրբավայրում միանշանակ հանցագործություն է համարվում մարդկության դեմ, և դրա բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց անմարդկային քայլի համար»:

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հայտարարել է,որ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու հետաքննությունը և աջակցելու է անվտանգության, իրավապահ և հետախուզական մարմիններին՝ բացահայտելու և պատժելու ահաբեկչությունն իրականացնողներին, նախագծողներին և նրանց անդրկուլիսյան հովանավորներին»:

Մինչ այժմ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Պակիստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Եգիպտոսը, Վենեսուելան, Օմանը, Սիրիան, Իրաքը և ԱՄԷ դատապարտել են Շիրազում Հազրաթ Ահմադ  Իբն Մուսայի սրբավայրի վրա կատարված զինված հարձակումը։