Ղալիբաֆ. Տարածաշրջանի որոշ կառավարություններ փորձում են տարաձայնություններ սերմանել իսլամական երկրների միջև
https://parstoday.ir/hy/news/iran-i185732-Ղալիբաֆ._Տարածաշրջանի_որոշ_կառավարություններ_փորձում_են_տարաձայնություններ_սերմանել_իսլամական_երկրների_միջև
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է. «Տարածաշրջանի որոշ կառավարություններ փորձում են արտաքին միջամտության միջոցով տարաձայնություններ սերմանել իսլամական երկրների միջև»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2022 04:19 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Տարածաշրջանի որոշ կառավարություններ փորձում են տարաձայնություններ սերմանել  իսլամական երկրների միջև

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է. «Տարածաշրջանի որոշ կառավարություններ փորձում են արտաքին միջամտության միջոցով տարաձայնություններ սերմանել իսլամական երկրների միջև»:

Սիրիա-Իրան պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ Հայֆա Ջումայի հետ հանդիպման ժամանակ, Ղալիբաֆն  ընդգծել է Դիմադրության ճակատի կարևորությունը՝ Սիոնիստական ​​ռեժիմին դիմակայելու գործում: 

Անդրադառնալ;ով երկու երկրների հարաբերությունների պատմությանը, Ղալիբաֆը հավելել է. «Իրանի և Սիրիայի հարաբերությունները կառավարությունների և խորհրդարանների մակարդակով, քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում սերտ են և ունեն երկար տարիների պատմություն»։

Հայֆա Ջուման իր երախտագիտությունն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին Իրանի Իսլամական Հանրապետության աջակցության համար:

Նա հավելել է. «Սիրիայում թափվել է իրանցի և սիրիացի երիտասարդների արյունը, և այդ նահատակներին գլխավորում է գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ով սիրիացի երիտասարդների համար դարձավ արիության և զոհաբերության խորհրդանիշ»:

Իրանը ռազմավարական համագործակցություն ունի Սիրիայի հետ, և դրա ապացույցն է Թեհրանի աջակցությունը Բաղդադի օրինական կառավարությանը, ինչպես նաև  աջակցությունն ահաբեկչության դեմ պայքարում։