Վենեսուելան քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի երկակի մոտեցումը
Վենեսուելայի փոխներկայացուցիչը քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հակաիրանական հանդիպումը՝ կապված Իրանում տեղի ունեցող անկարգությունների հետ։
ՄԱԿ-ում Վենեսուելայի դեսպան և ներկայացուցչի տեղակալ Խոակին Պերես Այեստարանը քննադատելով Վաշինգտոնի երկակի մոտեցումն ասել է.«Իրանում տեղի ունեցող անկարգությունների վերաբերյալ ՄԱԿ-ում հակաիրանական ոչ պաշտոնական հանդիպման (Aria Formula) անցկացումը ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է»։
Վենեսուելացի դիվանագետն ասել է, որ այս քայլը ցույց է տալիս, որ հանդիպումը պարզապես քարոզչական գործունեություն էր, որտեղ կազմակերպիչները չէին ձգտում լսել կարծիքներ, որոնք տարբերվում էին նրանից, ինչ ցանկանում էին պարտադրել։
ԱՄՆ-ի և Ալբանիայի խնդրանքով նոյեմբերի 2-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ոչ պաշտոնական հանդիպում (Aria Formula)՝ Իրանում տեղի ունեցող անկարգությունների հետաքննության նպատակով։
Հանդիպմանը ներկա է եղել Վենեսուելայի դեսպան ու ներկայացուցչի տեղակալ՝Խոակին Պերես Այեստարանը , սակայն չնայած խոսքի ազատության պնդումին ԱՄՆ թույլ չի տվել Վենեսուելայի ներկայացուցչին ելույթ ունենալ նիստում։