Քանանին ընդգծել է, որ Իրանը չեզոք դիրքորոշում ունի ուկրաինական պատերազմի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i186010-Քանանին_ընդգծել_է_որ_Իրանը_չեզոք_դիրքորոշում_ունի_ուկրաինական_պատերազմի_վերաբերյալ
Նշելով, որ Իրանը չեզոք դիրքորոշում ունի ուկրաինական պատերազմի հարցում, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Էմոցիոնալ հայտարարություններն ու չհիմնավորված մեղադրանքները չեն օգնի լուծել ուկրաինական ճգնաժամը».
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2022 04:03 Asia/Tehran
  • Քանանին  ընդգծել է, որ Իրանը չեզոք դիրքորոշում ունի ուկրաինական պատերազմի վերաբերյալ

Նշելով, որ Իրանը չեզոք դիրքորոշում ունի ուկրաինական պատերազմի հարցում, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Էմոցիոնալ հայտարարություններն ու չհիմնավորված մեղադրանքները չեն օգնի լուծել ուկրաինական ճգնաժամը».

Ուկրաինային խորհուրդ տալով իրատես լինել, Նասեր Քանանի Չաֆին ասել է. «Իրանի  հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն, Կիևը պետք է արձագանքի Թեհրանի կառուցողական առաջարկներին՝ հնչեցված հայտարարությունների համար փաստեր ներկայացնելու նպատայով տեխնիկական և փորձագիտական ​​երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ»:

Անդրադառնալով  ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ճգնաժամին խաղաղ լուծում տաելու ուղղությամբ Իրանի դիվանագիտական ​​ջանքերին, Քանանին ևս մեկ անգամ կտրականապես հերքել է Իրանի կողմից պատերազմող որևէ կողմի զենքի վաճառքի  մասին լուրերը և ընդգծել Թեհրանի պատրաստակամությունն օգնելու դադարեցնել պատերազմը։

Չնայած Թեհրանը բազմիցս հերքել է Ռուսաստան ԱԹՍ-ներ և զենք ուղարկելու մասին պնդումները, Ուկրաինայի ԱԳ նախարարն օրերս կրկնելով այս մեղադրանքն Իրանին սպառնացել է «դաժան» պատասխանով։