Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի, Վենեսուելայի և Կուբայի փոխարտգործնախարարների հանդիպումը
(last modified Mon, 07 Nov 2022 04:17:01 GMT )
Նոյեմբեր 07, 2022 07:47 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի, Վենեսուելայի և Կուբայի փոխարտգործնախարարների հանդիպումը

«ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի ազգային համակարգողների» առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող Ռուսաստանի, Վենեսուելայի և Կուբայի փոխարտգործնախարարներն առանձին հանդիպումներ են ունեցել Իրանի քաղաքական հարցերով փոխարտգործնախարարի հետ:

Ալի Բաղերիի հետ հանդիպմանը, քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականությունը և մարդու իրավունքները որպես գործիք օգտագործումը, ՌԴ  փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինն ընդգծել է, որ  ՄԱԿ-ի քարտուղարությունը պետք է աշխատի իր պարտականությունների շրջանակում: Վերշինինը կարևորել է Արևմուտքի քաղաքական և տնտեսական ճնշումներին դիմակայելու հարցում Թեհրանի և Մոսկվայի համագործակցության անհրաժեշտությունը:

Վենեսուելայի փոխարտգործնախարար Կառլոս Խուլիո Ռոնը և Կուբայի փոխարտգործնախարար Օլիվեր Ռոդրիգես Պերդոմոն Իրանի փոխարտգործնախարարի  հետ առանձին հանդիպումներում ընդգծելով տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, նշել են, որ անկախ երկրների շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է պայքարել ԱՄՆ-ի առավելատենչության դեմ:

Հանդիպումների ժամանակ Ալի Բաղերին նշել է, որ քաղաքական, տնտեսական, իրավական և մեդիա ոլորտներում կարողությունների միավորումը մեծացրել է ԱՄՆ-ի ու Արևմուտքի նկատմամբ անկախ երկրների դիմադրության հնարավորություևնները, մյուս կողմից նվազեցնելով անկախ երկրների նկատմամբ Արևմուտքի ու ԱՄՆ-ի ճնշումներրի արդյունավետությունը:

Անդրադառնալով սեփական անօրինական շահերն ապահովելու համար ԱՄՆ-ի կողմից միջազգային կառույցների հնարավորություններն անկախ երկրների դեմ օգտագործելուն, Բաղերին հավելել է. «Անկախ երկրները պետք է մշակեն ծրագիր՝ միջազգային կազմակերպությունների կարողություններն անկախ ազգերի օրինական շահերին ծառայեցնելու համար»։