Ղալիբաֆն ընդգծել է Իրանում նոր ԻԼԻՊ-ի կազմավորումը կանխելու անհրաժեշտությունը
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, Իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆը երկուշաբթի օրն այցելել է Թեհրանի Վալիասր ոստիկանական հիվանդանոցում գտնվող մի խումբ վիրավոր ոստիկանների:
Նշելով ոստիկանության կարևոր դերը երկրի անվտանգության ապահովման և անապահովության դեմ պայքարում, Ղալիբաֆն ասել է. «Որոշ մարդիկ, չարաշահելով բողոքի ցույցերը և այդ բողոքները վերածելով բռնության, վնասել են հանրային գույքը և մարդկանց ունեցվածքը, և սպանություններ ու թալան են կատարել»:
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է. «Այժմ, երբ առավել քան երբևէ պարզ է դարձել, որ թշնամին ձգտում է բողոքի ցույցերը վերածել անկարգությունների ու հանցագործությունների և ձևավորելլ նոր ԻԼԻՊ, ժողովուրդը պահանջում է կոշտ և համապատասխան գործողություններ ձեռնարկել անմեղ մարդկանց կյանքին ու ունեցվածքին ոտնձգողների նկատմամբ, որոնք հպարտությամբ տեսագրում և հրապարակում են իրենց հանցագործությունը»: