Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մեկնել է Թեհրան
Նոյեմբեր 09, 2022 11:04 Asia/Tehran
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ժամանել է Թեհրան։ Տեղեկությունը հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Այցի շրջանակում նախատեսվում են Պատրուշևի հանդիպումները Իրանի բարձրաստիճան քաղաքական և տնտեսական գործիչների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման և միջազգային ասպարեզում համագործակցության հարցերը:
Նշվում է, որ Պատրուշևը Իրանի մայրաքաղաք է ժամանել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով:
Պիտակ