Ռայիսին ողջունել է Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու Ռուսաստանի ցանկությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ողջունել է Մոսկվայի ցանկությունը՝ ամրապնդել Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունը, նշելով, որ ենթակառուցվածքային կապերի ընդլայնումը, ներառյալ՝ ԵԱՏՄ տարածքում հաղորդակցության գծերի ամրապնդումն ու զարգացումը, կնպաստեն տարածաշրջանում առևտրային հարաբերությունների և տնտեսական համագործակցության զարգացմանը:
Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների զագացմանը, Ռայիսին կարևորել է քաղաքական և տնտեսական խորհրդակցությունները՝ երկկողմ հարաբերությունների մակարդակի բարելավման և ամրապնդման գործում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով Իրանի առանձնահատուկ աշխարհագրական դիրքին, նշել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքն արդյունավետ դեր ունի ապրանքների տեղափոխման ժամանակի և ծախսերի կրճատման հարցում:
Նա հավելել է. «Այս տարանցիկ ուղին գրավիչ կդառնա համաշխարհային առևտրի համար»:
Անդրադառնալով ռուսական 100 հոգանոց պատվիրակության Թեհրան կատարած այցին և նշելով, որ այս տնտեսական պատվիրակությունը մեծությամբ երրորդն է, Պուտինը հավելել է. «Իրանն ու Ռուսաստանը համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ կարողություններ ունեն»։
Անդրադառնալով Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությանը, Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին և դատապարտել ահաբեկչությունը՝ ցանկացած դդրսևորմամբ։
Իրան-Ռուսաստան հարաբերությունների զարգացումը մտահոգում է արևմտյան երկրներին, հատկապես՝ ԱՄՆ-ին։