Ռայիսին ողջունել է Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու Ռուսաստանի ցանկությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i186694-Ռայիսին_ողջունել_է_Թեհրանի_հետ_տնտեսական_համագործակցությունն_ամրապնդելու_Ռուսաստանի_ցանկությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ողջունել է Մոսկվայի ցանկությունը՝ ամրապնդել Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունը, նշելով, որ ենթակառուցվածքային կապերի ընդլայնումը, ներառյալ՝ ԵԱՏՄ տարածքում հաղորդակցության գծերի ամրապնդումն ու զարգացումը, կնպաստեն տարածաշրջանում առևտրային հարաբերությունների և տնտեսական համագործակցության զարգացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2022 04:14 Asia/Tehran
  • Ռայիսին ողջունել է Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու Ռուսաստանի ցանկությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ողջունել է Մոսկվայի ցանկությունը՝ ամրապնդել Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունը, նշելով, որ ենթակառուցվածքային կապերի ընդլայնումը, ներառյալ՝ ԵԱՏՄ տարածքում հաղորդակցության գծերի ամրապնդումն ու զարգացումը, կնպաստեն տարածաշրջանում առևտրային հարաբերությունների և տնտեսական համագործակցության զարգացմանը:

Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական ​​և տնտեսական հարաբերությունների զագացմանը, Ռայիսին կարևորել է քաղաքական և տնտեսական խորհրդակցությունները՝ երկկողմ հարաբերությունների մակարդակի բարելավման և ամրապնդման գործում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով Իրանի առանձնահատուկ աշխարհագրական դիրքին, նշել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքն արդյունավետ դեր ունի ապրանքների տեղափոխման ժամանակի և ծախսերի կրճատման հարցում:

Նա հավելել է. «Այս տարանցիկ ուղին գրավիչ  կդառնա համաշխարհային առևտրի համար»: 

Անդրադառնալով ռուսական 100 հոգանոց պատվիրակության Թեհրան կատարած այցին և նշելով, որ այս տնտեսական  պատվիրակությունը մեծությամբ երրորդն է, Պուտինը հավելել է. «Իրանն ու Ռուսաստանը համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ կարողություններ  ունեն»։

Անդրադառնալով Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությանը, Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ  ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին և դատապարտել ահաբեկչությունը՝ ցանկացած դդրսևորմամբ։

Իրան-Ռուսաստան հարաբերությունների զարգացումը մտահոգում է արևմտյան երկրներին, հատկապես՝ ԱՄՆ-ին։