Ռուսաստանի էներգետիկայի նախարար. Իրանի դեմ պատժամիջոցներն ապարդյուն են
https://parstoday.ir/hy/news/iran-i187258-Ռուսաստանի_էներգետիկայի_նախարար._Իրանի_դեմ_պատժամիջոցներն_ապարդյուն_են
ՌԴ էներգետիկայի նախարարն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօրինական և ապարդյուն է բնութագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2022 13:38 Asia/Tehran

ՌԴ էներգետիկայի նախարարն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօրինական և ապարդյուն է բնութագրել:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը CNBC լրատվական հեռուստաալիքի հետ զրույցում ասել է.«Չեմ կարծում, որ Իրանն է Պարսից ծոցում անկայուն իրավիճակի պատճառը։ Շատ կարևոր են այն գործողությունները, որոնք պատժամիջոցների տեսքով իրականացվել են Իրանի դեմ, և այդ հարցում հիմնական ասպեկտն է նավթի արդյունահանումն ու արտահանումը, քանի որ Իրանը միշտ եղել է աշխարհում նավթի խոշորագույն արտահանողներից մեկը և նավթի արդյունահանումն ու արտահանումը կենսական նշանակություն ունեն Իրանի տնտեսության համար»։

Ալեքսանդր Նովակը նշել է, թե կարևորն այն է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն, ի վերջո, ցանկալի արդյունքի չեն հանգի:

Ալեքսանդր Նովակն ասել է.«Իրանի արտահանման դեմ կիրառվող սահմանափակումների հարցում, մենք աջակցում ենք Իրանին և համոզված ենք, որ պատժամիջոցներն անօրինական են, և չեն հաստատվել ՄԱԿ-ի կողմից»։