Ղարիբաբադի. Վերջ տվեք ձեր խարդախ քաղաքականությանը մարդու իրավունքների ոլորտում
(last modified Thu, 24 Nov 2022 13:47:46 GMT )
Նոյեմբեր 24, 2022 17:17 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Վերջ տվեք ձեր խարդախ քաղաքականությանը մարդու իրավունքների ոլորտում

ԻԻՀ մարդու իրավունքների շտաբի քարտուղար և Դատական ​​իշխանության միջազգային հարցերով տեղակալն արձագանքել է Իրանի վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստին։

Արձագանքելով Իրանի հարցով Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստին և Գերմանիայի արտգործնախարարի հայտարարություններին, Քազեմ Ղարիբաբադին թվիթերում գրել է. «Գերմանիայի ռեժիմի արտգործնախարարը Մարդու իրավունքների խորհրդում կեղծ հայտարարություն է արել»։

Իրանի Դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է.« Գերմանիան, որը շարունակում է ոտնահարել իրանցիների իրավունքները՝ միակողմանի և անմարդկային պատժամիջոցների միջոցով, պետք է վերջ տա մարդու իրավունքների ոլորտում իր խարդախ և խաբուսիկ քաղաքականությանը»։

Նա հավելել է.« Թեև իրանցիների իրավունքները լայնորեն ոտնահարվում են ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ռեժիմների կողմից, Իրանի վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստի անցկացումը խարդախություն է»։

Իրանի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի  հատուկ նիստում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը մեղադրել է Իսլամական Հանրապետությանը ցուցարարներին մահապատժի ենթարկելու սպառնալիքի մեջ: