Իրանն ու ՌԴ-ն համատեղ նախագծեր կիրականացնեն ավիաշինության և նավաշինության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i187990-Իրանն_ու_ՌԴ_ն_համատեղ_նախագծեր_կիրականացնեն_ավիաշինության_և_նավաշինության_ոլորտում
Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել էներգետիկ մեքենաշինության, նավաշինության և ավիաշինության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 10:12 Asia/Tehran
  • Իրանն ու ՌԴ-ն համատեղ նախագծեր կիրականացնեն ավիաշինության և նավաշինության ոլորտում

Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել էներգետիկ մեքենաշինության, նավաշինության և ավիաշինության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը։

Նշվում է, որ Փեյմանփաքը և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը այսօր «Ռուս արդյունաբերող» համաժողովի շրջանակում հուշագիր են ստորագրել Ռուսաստան - Իրան գործարար համագործակցության խորհրդի ստեղծման մասին:

«Մենք սկզբունքային համաձայնությունների ենք հասել շինարարության և նախագծման համատեղ նախագծերի՝ տուրբինների, նավաշինության, շարժակազմի, ուղղաթիռների և ավիաշինության, ինքնաթիռների, ինչպես նաև տրակտորների և գյուղատնտեսության համար սարքավորումների համատեղ նախագծման և արտադրության հարցերում», - ասել է Փեյմանփաքը:

Նրա խոսքով՝ իրանական կողմը մտադիր է նախագծեր իրականացնել այդ ոլորտներում, որտեղ դիտարկվում է ՌԴ-ի հետ համատեղ ընկերությունների ձևավորման հնարավորությունը: