Ամիր Աբդոլլահյան. Իրանը ողջունում է Իրաքի կառուցողական դերը տարածաշրջանային հավասարումներում
https://parstoday.ir/hy/news/iran-i188004-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_ողջունում_է_Իրաքի_կառուցողական_դերը_տարածաշրջանային_հավասարումներում
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանը ողջունում է Իրաքի կառուցողական դերը տարածաշրջանային հավասարումներում»։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 15:35 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը ողջունում է Իրաքի կառուցողական դերը տարածաշրջանային հավասարումներում

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանը ողջունում է Իրաքի կառուցողական դերը տարածաշրջանային հավասարումներում»։

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Իրաքի վարչապետի հետ հանդիպումից  հետո թվիթերյան իր էջում գրել է. «Իրանը կարևորում է Իրաքի հետ հարաբերությունների խորացումը և ողջունում է այս  երկրի կառուցողական դերը տարածաշրջանային հավասարումներում»։

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է.«Թեհրանի և Բաղդադի գերազանց հարաբերությունները ցույց են տալիս երկու երկրներ՝ Իրանի և Իրաքի ընդհանուր ռազմավարական տեսակետը երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ»։

Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ Սուդանին գլխավորելով քաղաքատնտեսական պատվիրակություն  երեքշաբթի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ։ Նա հանդիպել  և զրուցել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, ԻԻՀ նախագահի  և առաջին փոխնախագահի հետ։