Պատժամիջոցներն աշխարհում հումանիտար ճգնաժամերի հիմնական պատճառներից են
ՄԱԿ-ում Իրանի մշտական առաքելության ղեկավարի տեղակալ և դեսպանը հայտարարել է, որ պատժամիջոցներն աշխարհում տիրող հումանիտար ճգնաժամերի հիմնական պատճառներից են:
Նա նշել է. «Պատժամիջոցների կիրառումը որպես քաղաքական լծակ, հակասում է մարդասիրության սկզբունքներին և թուլացնում բնական աղետների դեմ պայքարելու երկրների հնարավորությունները»:
«ՄԱԿ-ի հումանիտար օգնության և մարդասիրական օգնության համակարգման ամրապնդում, ներառյալ՝ հատուկ տնտեսական օգնություն» թեմայով նիստում ունեցած ելույթում, Զահրա Էրշադին հայտարարել է. «Շարունակաբար աճող բնական աղետները, զինված հակամարտությունները և երկրների տարածքների օկուպացիան, կորոնավիրուսի համավարակը, միակողմանի պատժամիջոցները և երկրների շրջափակումը զգալիորեն նվազեցրել են մարտարհրավերներին դիմակայելու երկրների կարողությունները, խոչըդնոտելով աղետներից տուժած երկրների վերականգնմանը»:
Նա նշել է. «Ցանկացած ճգնաժամ կամ արտակարգ իրավիճակ, հատկապես եթե այն քաղաքական գաղտնի կամ հստակ օրակարգի հետևանք է, չպետք է դառնա ռազմական միջամտության պատճառ, նույնիսկ պաշտպանւթյան պատասխանատվության պատրվակիով»:
Էրշադին ասել է. «Նրանք, ովքեր դերակատարություն ունեն զինված հակամարտություններում և պատերազմի կամ օկուպացիայի ժամանակ ապահովում են անհրաժեշտ զենքը, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունների ֆինանսավորման ժամանակ»:
Նրա խոսքով. «Իրանը համոզված է, որ պատժամիջոցները հումանիտար օգնության միջազգային ջանքերի հիմանական խոչընդոտներից են, ինչպես նաև ամբողջ աշխարհում տիրող հումանիտար ճգնաժամերի հիմնական պատճառներից»: