Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Իրանի ռազմավարական համբերությունը անսահմանափակ չէ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտելով ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի նախագահի կողմից Իրանի հասցեին հնչեցված հերթական մեղադրանքներն ու անպարկեշտ հայտարարություններն ասել է.-«Զելենսկին պետք է իմանա, որ Իրանի ռազմավարական համբերությունը անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահմանափակ չէ»։
Հինգշաբթի օրը հայտարարելով, որ Իրանը բազմիցս պատասխանել է անօդաչու թռչող սարքերի հարցում Ուկրաինայի իշխանությունների անհիմն մեղադրանքներին, Նասեր Քանանի Չաֆին հավելել է.«Եվս մեկ անգամ ընդգծվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուկրաինական պատերազմի որևէ կողմին ռազմական տեխնիկա չի մատակարարել»:
Քանանի Չաֆին հայտարարել է.-«Իրանը միշտ հարգել է երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և այս երկրի նախագահը պետք է իմանա, որ Իրանի ռազմավարական համբերությունը անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահմանափակ չէ»։
Նա հավելել է.«Ուկրաինայի նախագահը պետք է դասեր քաղի որոշ երկրների առաջնորդների ճակատագրից, որոնք հույսեր էին փայփայում Միացյալ Նահանգների աջակցության հետ կապված»։
Իրանցի պաշտոնյաները հերքել են Ուկրաինայի պատերազմում Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մասին անհիմն պնդումները։