Ընդգծվել է Իրանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը։
Հինգշաբթի օրն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրայի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և միջազգային հարցերի շրջանակ:
Անդրադառնալով Իրանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների 400 տարվա անցյալին՝ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը։
Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոքստրան այս հանդիպմանն ընդգծել է քաղաքական և հյուպատոսական հարցերի շուրջ երկկողմ բանակցությունները շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն է հայտնել անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ։