Թեհրանը ձմռան երրորդ օրը ծածկվել է սպիտակ ձյան սավանով
Դեկտեմբեր 24, 2022 13:12 Asia/Tehran
Իրանի շատ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում առատ ձյուն է տեղացել:
Ձյան առատ տեղումները սկսվել են ուրբաթ գիշեր և շաբաթ օրը Թեհրանը ծածկվել է սպիտակ ձյան սավանով:
Իրանի արևմուտքի և հյուսիս-արևմուտքի տարբեր շրջաններում, Սպահանում, Լորեստանում և Կենտրոնական նահանգում ձմռան երրորդ օրը ձյուն է տեղում:
Վաղը նաև արևմտյան, կենտրոնական, արևելյան, հյուսիսարևելյան նահանգներում և կենտրոնական Զագրոսի բարձունքներում և Ալբորզի լանջերում, իսկ երկուշաբթի օրը Կասպից ծովի ափամերձ նահանգներում, հյուսիսարևելյան Հորմոզգանում և հարավային Քերմանում և Սիստան ու Բալուչեստանում շարունակվելու են հորդառատ անձրևները:






Պիտակ