Իրանի բանակի գլխավոր հրամանատար. «Զոլֆիկար 1401» զորավարժությունների կարևոր ձեռքբերումներից է ինքնապահովումը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարը բանակի Զոլֆաղար 1401 համատեղ զորավարժությունների կարեւոր ձեռքբերումներից է համարել ինքնավստահությունն ու ինքնապահովումը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը, ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին 1401 Զոլֆաղար զորավարժությունների պահին հեռախազրոյց է ունեցել 86-րդ ռազմածովային էսկադրիլիաի հրամանատարի հետ և տեղեկացվել է իրենց առաքելության վերջին կարգավիճակի մասին:
Գեներալ-մայոր Մուսավին ԻԻՀ դրոշի ծածանումը հեռավոր օվկիանոսներում Զոլֆաղար 1401 զորավարժությունների ձեռքբերումներից է համարել և հաջողություն մաղթել Իրանի հեղինակավոր անվան բարձրացման գործում և հավելել է. «Այս արժեքավոր աշխատանքը ավելի քան երբևէ ապահովում է սիրելի Իրանի հպարտ իսլամական ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունը»:
Համաձայն այս հաղորդման, ԻԻՀ 86-րդ ռազմածովային խմբի նավատորմը, որը բաղկացած է Bandar Makran նավից և «Դանա» կործանիչից, ներկայումս նավարկում է Խաղաղ օվկիանոսի ջրերում։
ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1401» համատեղ զորավարժությունները սկսվել են հինգշաբթի գիշեր (դեկտեմբերի 29-ին) Մաքրանի, Հորմուզի նեղուցի և Օմանի ծովի ափամերձ շրջաններում: