Իրանը հայտարարել է, որ Թեհրանին չեն մտահոգում Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները
https://parstoday.ir/hy/news/iran-i190464-Իրանը_հայտարարել_է_որ_Թեհրանին_չեն_մտահոգում_Սիոնիստական_ռեժիմի_սպառնալիքները
ԻԻՀ ԱԳ նախարարի օգնականը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները չեն մտահոգում Թեհրանին և Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2023 06:01 Asia/Tehran
  • Իրանը հայտարարել է, որ Թեհրանին չեն մտահոգում Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները

ԻԻՀ ԱԳ նախարարի օգնականը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները չեն մտահոգում Թեհրանին և Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի:

Կատարի  «Ալ Ջազիրա» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Հորդանանում «Բաղդադ 2» համաժողովի անցկացմանն Ալիռեզա Էնայաթին ասել է. «Համաժողովի ժամանակ քննարկվել է Իրաքին աջակցելու և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համագործակցության անհրաժեշտության հարցը»: 
Անդրադառնալով համաժողովի շրջանակներում Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպմանն Էնայաթին հավելել է. «Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության հարցում արվել են նախնական քայլերը: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ»։
Նա նշել է. «Մի շարք հարևան երկրների, այդ թվում՝  Սաուդյան Արաբիայի հետ, ստորագրել ենք անվտանգության պայմանագրեր»: 
Անդրադառնալով ՀԳՀԾ-ին, Էնայաթին ասել է. «Մենք ողջունում ենք միջուկային գործարքի վերականգմանն ուղղված հարևան երկրների շարունակական ջանքերը»: