ԻԻՀ առաջնորդ.Չպետք է մոռանալ գիտական առաջընթացի և գիտության ահմանները հատելու հարցը
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Եվրոպայում ուսանողների իսլամական ասոցիացիաների միության կենտրոնական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.-«Չպետք է մոռանալ գիտական առաջընթացի և գիտության սահմանները հատելու հարցը»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին այսօր Եվրոպայում Իսլամական ուսանողական ասոցիացիաների միության կենտրոնական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ իսլամական ասոցիացիաներն համարել է Իսլամական Հանրապետության հարստություններից մեկը,որն ունի եզակի առաքելություններ, ասելով՝ «Կայուն քայլերի շարունակումը, շրջակա միջավայրի վրա ազդելը և Իսլամական Հանրապետության նոր խոսքի լուսաբանումն իսլամական ասոցիացիաների անհրաժեշտ աշխատանքներից են»։
Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդմամբ, այաթոլլահ Խամենեին այս հանդիպմանը հարգելով Եվրոպայում Իսլամական ուսանողական ասոցիացիաների միության հիմնադիր՝ հանգուցյալ Հոջաթ-օլ-էսլամ դոկտոր Էժեյիի հիշատակը, բարձր է գնահատել երիտասարդ ուսանողների գործունեությունը , ովքեր ունեն նոր և հեղափոխական հայացքներ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.- «Իսլամական ասոցիացիաներն ստեղծվել են երկու նպատակներով՝ ամրապնդել անդամների մտավոր և կրոնական հիմքերը, ինչպես նաև ազդել շրջակա միջավայրի վրա, սակայն արտերկրում իսլամական միություններն ունեն մեկ այլ առաքելություն՝ ներկայացնելու Իսլամական Հանրապետության հիմնական ու կենտրոնական գաղափարը»:
Նա առանցքային է համարել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքների, այդ թվում՝ հանրապետականության ու իսլամի կապի լուսաբանումը, ասելով՝ Իսլամական Հանրապետության նոր խոսքն այն է,որ մի իշխանության կազմավորման մեջ ժողովրդից բացի, նույնպես ազդեցիկ են կրոնի և հավատքի սկզբունքները:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ներկա պայմաններում իսլամական միությունների արդիականացումը անհրաժեշտություն է համարել պահպանելով սկզբունքներն ու հիմքերը: Նա նշել է.«Որոշ սկզբունքներ ու հասկացություններ կայուն են,ինչպես արդարության սկզբունքը, որը հազարավոր տարիներ առաջ գոյություն են ունեցել և չեն հնացել բայց արդարության իրականացման գործում կա փոփոխության և նորարարության հնարավորություն»:
Նշելով,որ գիտության և գիտական առաջընթացի հիմնախնդիրն վերջին տարիներին երկրի ընդհանուր դիսկուրսն է եղել և բարձր գնահատելով գիտական հանդիպումների անցկացումը Եվրոպայում իսլամական ուսանողական ասոցիացիաների ընթացիկ համաժողովում, գերապատիվ առաջնորդն ասել է.«Չպետք է մոռանալ գիտական առաջընթացի և գիտության ահմանները հատելու հարցը, և չպետք է ենթադրել, որ կրոնական և հեղափոխական ասպեկտներին ուշադրություն դարձնելով կանտեսվի գիտական առաջընթացը»։