Ղարիբաբադի. Գեներալ Սոլեյմանիի պսպանության մեջ մեղադրվողներից 94-ն ամերիկացիներ են
Գեներալ Սոլեյմանիի սպանության երրորդ տարելիցի կապակցությամբ կայացած մամլո ասուլիսում, Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին ներկայացրել է այս սպանության գործով հետաքննության ընթացքը:
Նա նշել է. «Իրանի և Իրաքի միջև խորհրդակցությունների չորրորդ փուլի ավարտին վերջնական տեսքի կբերվի այն մեղադրական եզրակացությունը, որը պատրաստում են մեր գործընկերները՝ միջազգային գործի շրջանակներում»։
Նա հավելել է. «Այս պահին մեղադրական եզրակացությունը վերաբերվում է ամերիկացի մեղադրյալներին, որում ներգրավված է 94 հոգի: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքված են և ներառված երեք հատորներում: Հիմնական մեղադրյալները երեքն են՝ Թրամփը, Պոմպեոն և Մաքքենզին։ Որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից»:
Ղարիբաբադին նշել է. «Վերոնշյալ երեք անձանց ներկայացվել է մեղադրանք և դատական համակարգը զբաղվում է այդ հարցով: Դատական համակարգում մենք որևէ խոչընդոտ չունենք»:
Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը հավելել է. «Ներկայացուցիչներ են ուղարկվել 7 երկրներ, քանի որ մեղադրյալները միայն ամերիկացիներ չեն եղել: Նրանք հանցակիցներ են ունեցել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից ու Բրիտանիայից: Ցավոք, այս երկրները դեռ չեն արձագանքել դիվանագիտական ճանապարհով ուղարկված դատական հարցումներին»։