Իրանը լուսանկարներում-Ս. Ծննդյան և Մկրտության արարողությունը Սպահանի Ս. Ամենափրկիչ վանքում
https://parstoday.ir/hy/news/iran-i190836-Իրանը_լուսանկարներում_Ս._Ծննդյան_և_Մկրտության_արարողությունը_Սպահանի_Ս._Ամենափրկիչ_վանքում
Հունվարի 6-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Եպս. Քեչեճյանի ձեռամբ Ս. Ծննդյան տոնի առիթով Պատարագ մատուցվեց Ս. Ամենափրկիչ վանքում, որին հաջորդեց Խաչի և ջրի օրհնության կարգը:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Հունվար 07, 2023 16:59 Asia/Tehran
  • Իրանը լուսանկարներում-Ս. Ծննդյան և Մկրտության արարողությունը Սպահանի  Ս. Ամենափրկիչ վանքում

Հունվարի 6-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Եպս. Քեչեճյանի ձեռամբ Ս. Ծննդյան տոնի առիթով Պատարագ մատուցվեց Ս. Ամենափրկիչ վանքում, որին հաջորդեց Խաչի և ջրի օրհնության կարգը:

Ջրօրհնեքի արարողության ընթացքում կատարվեցին  սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվեց նաև սուրբ Մյուռոնի աղավնին։ Մյուռոնը  կաթեցվեց  ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահապանիչ»-ի ժամանակ հանվեց և տրվեց  օրվա խաչի կնքահորը։Արարողությունից հետո օրհնված ջուրը բաժանեցին  հավատացյալներին: 

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն՝  պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամասնությունները, այսինքն  քրիստոնյաները, զրադաշտականները ​​և հրեաներն ունեն նույն քաղաքացիության և  մշակութային ու  կրոնական միջոցառումներ անցկացնելու իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները: Սահմանադրության չորրորդ հոդվածն ընդգծում է նրանց քաղաքացիության իրավունքների պահպանումը: Պաշտոնական կրոնական փոքրամասնությունները պատգամավորներ ունեն Իրանի իսլամական խորհրդարանում: