50 երկրի քաղաքացիներ կկարողանան այցելել Իրան առանց մուտքի վիզայի
https://parstoday.ir/hy/news/iran-i190868-50_երկրի_քաղաքացիներ_կկարողանան_այցելել_Իրան_առանց_մուտքի_վիզայի
Իրանի մշակութային ժառանգության և ձեռարվեստի նախարարության զբոսաշրջության հարցերով փոխնախարարը հայտարարել է, որ 50 երկրի քաղաքացիներ կկարողանան այցելել Իրան առանց մուտքի վիզայի:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 08, 2023 04:55 Asia/Tehran

Իրանի մշակութային ժառանգության և ձեռարվեստի նախարարության զբոսաշրջության հարցերով փոխնախարարը հայտարարել է, որ 50 երկրի քաղաքացիներ կկարողանան այցելել Իրան առանց մուտքի վիզայի:

Ալի Ասղար Շալբաֆյանն ԻՌՆԱ-ին ասել է. «Կառավարությանն առաջարկում ենք 50 երկրի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը: Այդ կապակցությամբ մշակվել է համապարփակ ծրագիր»: 
Նա հավելել է. «Ավելի վաղ խմբային այցելությունների համար վիզայի չեղարկման համաձայնագիր էր ստորագրվել Ռուսաստանի հետ, որի գործադրումը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Օրերս, ռուսական կողմի ներկայությամբ, Իրանում ուսումնասիրվել են այս համաձայնագրի  տեխնիկական մանրամասները»: 
Շալբաֆյանը նշել է. «Իրանի ԱԳՆ-ն Մշակութային ժառանգության նախարարության առաջարկը փոխանցել է ռուսական կողմին, և մենք սպասում ենք ՌԴ կառավարության պատասխանին՝ հարցը վերջնական տեսքի բերելու համար»։
Իրանը գրավում է  զբոսաշրջիկներին զարմանալի բնական լանդշաֆտներով, պատմական հուշարձաններով և եզակի թանգարաններով: