Թեհրանում Շվեդիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Արձագանքելով որոշ եվրոպացի պաշտոնյաների միջամտողական հայտարարություններին, Թեհրանում, որպես Եվրամիության հերթական նախագահող երկիր՝ Շվեդիայի դեսպանը, կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:
Հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադին, դատապարտելով Իրանի ներքին գործերին միջամտող քայլերը, ասել է.« Մեղադրելու, երկստանդարտ վերաբերմունք ցուցաբերելու փոխարեն Եվրոպան պետք է ուշադրություն դարձնի մարդու իրավունքների արժեքները հարգելու իր պատասխանատվությանը»։
Մաջիդ Նիլի Ահմադաբադին նշել է.-«Արևմուտքն իր մաքսիմալիստական նպատակները առաջ մղելու նպատակով, որպես դիվանագիտության գործիք՝ չարաշահում է մարդու իրավունքները»:
Նա հստակեցրել է.«Երկրների ներքին գործերին միջամտությունը հակասում է բոլոր միջազգային կանոններին և Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք դա չի հանդուրժելու»:
Շվեդիայի դեսպանն այս հանդիպմանն ասել է,որ այդ մասին կփոխանցի Եվրամիությանը,որի կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում: