Իրանի փոքրամասնությունները դատապարտել են ֆրանսիական պարբերականի քայլը
Հայ և ասորի հոգևոր առաջնորդները և Իրանի հայոց թեմերը մի հայտարարությամբ դատապարտել են կրոնական իշխանության դեմ ուղղված ֆրանսիական պարբերականի վիրավորական արարքը։
Հայտարարության մեջ ասվում է. «Մենք, որպես ԻԻՀ-քաղաքացիներ և պատասխանատու և հավատացյալ փոքրամասնություն, անընդունելի և դատապարտելի ենք համարում նման արտահայտությունները և արժանապատվության դեմ ուղղված վիրավորանքը: Այսու, խնդրում ենք աշխարհում ապրող մեր բոլոր կրոնականներին և հոգևորականներին ու բոլոր հայտնի քաղաքական և պատասխանատու անձանց, ոչ միայն դատապարտել նման քայլերն այլ նաև կանխել դրանց կրկնությունը, լինել պարկեշտ, հարգալից և զգոն իրենց հարաբերությունների և արտահայտությունների մեջ»:
Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը, որը նախկինում վիրավորել էր իսլամի մարգարեին, վերջերս հրապարակել է Իրանի կրոնական և քաղաքական գերագույն առաջնորդի վիրավորական ծաղրանկարները։