Ավարտվեց Իրանի արտգործնախարարի այցը Սիրիա և Լիբանան
https://parstoday.ir/hy/news/iran-i191338-Ավարտվեց_Իրանի_արտգործնախարարի_այցը_Սիրիա_և_Լիբանան
Սիրիայի արտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադի ողջերթով, Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Դամասկոսից Թեհրան վերադարձավ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 15, 2023 16:54 Asia/Tehran
  • Ավարտվեց Իրանի արտգործնախարարի այցը Սիրիա և Լիբանան

Սիրիայի արտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադի ողջերթով, Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Դամասկոսից Թեհրան վերադարձավ:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Սիրիա կատարած այցի ընթացքում, որն իրականացվել է այդ երկրի արտգործնախարարի հրավերով, հանդիպել և զրուցել է Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադի, և երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ։
Ամիր Աբդոլլահյանը Ալ-Մեղդադի հետ համատեղ ասուլիսում պատասխանել է նաև լրագրողների հարցերին։
Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը երեկ երեկոյան հանդիպել և խորհրդակցել է նաև պաղեստինյան տարբեր խմբերի հետ։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն այսօր ներկա է գտնվել Հազրաթ Ռուղիայի և Զեյնաբի սրբավայրերում և ուխտագնացության ընթացքում հանդիպել է նաև այդ սրբավայրերի պահապանների հետ:
Նախքան Սիրիա ուղևորվելը, Իրանի արտաքին գործերի նախարարը Լիբանանի արտգործնախարարի հրավերով հինգշաբթի գիշեր ժամանել է Բեյրութ, իսկ ուրբաթ օրը հանդիպել և զրուցել է լիբանանցի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի, արտգործնախարարի, խորհրդարանի խոսնակի եւ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ։