Ավարտվեց Իրանի արտգործնախարարի այցը Սիրիա և Լիբանան
Սիրիայի արտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադի ողջերթով, Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Դամասկոսից Թեհրան վերադարձավ:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Սիրիա կատարած այցի ընթացքում, որն իրականացվել է այդ երկրի արտգործնախարարի հրավերով, հանդիպել և զրուցել է Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադի, և երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ։
Ամիր Աբդոլլահյանը Ալ-Մեղդադի հետ համատեղ ասուլիսում պատասխանել է նաև լրագրողների հարցերին։
Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը երեկ երեկոյան հանդիպել և խորհրդակցել է նաև պաղեստինյան տարբեր խմբերի հետ։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն այսօր ներկա է գտնվել Հազրաթ Ռուղիայի և Զեյնաբի սրբավայրերում և ուխտագնացության ընթացքում հանդիպել է նաև այդ սրբավայրերի պահապանների հետ:
Նախքան Սիրիա ուղևորվելը, Իրանի արտաքին գործերի նախարարը Լիբանանի արտգործնախարարի հրավերով հինգշաբթի գիշեր ժամանել է Բեյրութ, իսկ ուրբաթ օրը հանդիպել և զրուցել է լիբանանցի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի, արտգործնախարարի, խորհրդարանի խոսնակի եւ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ։