Գեներալ-մայոր Սալամի. Եվրոպան չպետք է կրկնի անցյալի սխալները
(last modified Sat, 21 Jan 2023 09:02:10 GMT )
Հունվար 21, 2023 12:32 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սալամի. Եվրոպան չպետք է կրկնի անցյալի սխալները

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն արձագանքելով ԻՀՊԿ անունը «ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակում ներառելու Եվրախորհրդարանի քայլին ասաց, որ եվրոպացիները չպետք է կրկնեն անցյալի սխալները:

Sepah News-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպումից հետո հավելեց. «Եթե չլինեին ԻՀՊԿ հատկապես Ղոդս ստորաբաժանման և նահատակ Սոլեյմանիի ղեկավարության ջանքերը, ամերիկացիների կողմից ստեղծված ահաբեկչական հրաբուխը կկլաներ եվրոպացիներին, և այն անվտանգությունը, որն այսօր տիրում է Եվրոպայում, կկործանվեր»:
Գեներալ-մայոր Սալամին հավելեց, որ Եվրոպան երկու անգամ ներքաշվել է համաշխարհային պատերազմի մեջ, և այսօր նույն անցյալ պատերազմների ավերակների վրա է ձևավորվել նոր Եվրոպա։ Եվրոպան դասեր չի քաղել իր անցյալի սխալներից և կարծում է, որ նման հայտարարություններով կարող է թուլացնել՝ հզորությամբ, հավատքով, վստահությամբ և կամքի ուժով լիցքավորված այս հսկայական բանակը։
Հանդիպման ժամանակ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասաց. «Եթե Եվրախորհրդարանը ցանկանում է փակել ռացիոնալության դռները և շարժվել ահաբեկչության պաշտպանության ուղղությամբ, ապա իսլամական խորհրդարանը պատրաստ է վճռականորեն հակազդել նրանց ցանկացած գործողությանը»։