Բաքվում Իրանի դեսպան. Եթե ԻՀՊԿ-ը չլիներ, եվրոպացիները դիակներ կհավաքեին իրենց փողոցներում
(last modified Sat, 21 Jan 2023 12:26:53 GMT )
Հունվար 21, 2023 15:56 Asia/Tehran
  • Բաքվում Իրանի դեսպան. Եթե ԻՀՊԿ-ը չլիներ, եվրոպացիները դիակներ կհավաքեին իրենց փողոցներում

Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի դեսպանն ասել է.«Եթե չլիներ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, եվրոպացիները դեռ պետք է դիակներ հավաքեին իրենց փողոցներում»:

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին շաբաթ օրն արձագանքելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը «ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակում ներառելու Եվրախորհրդարանի հուսահատ քայլին,իր թվիթերյանում միկրոբլոգում գրել է. «Եթե չլիներ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, եվրոպացիները դեռ (2023 թվականի հունվար) ստիպված կլինեին դիակներ հավաքել իրենց փողոցներում»։

Հունվարի 18-ին, Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կողմ են քվեարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Եվրամիության ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու նախագծին։

Եվրախորհրդարանի որոշումները համարվում են առաջարկություններ  և պարտավորեցնող բնույթ չունեն: