Իրանը նկարի շրջանակում - Անբարան` Իրանական գորգերի արտադրության և արտահանման օրրանը
(last modified Mon, 23 Jan 2023 07:39:00 GMT )
Հունվար 23, 2023 11:09 Asia/Tehran

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող Նեմին քաղաքից յոթ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անբարան քաղաքը Արդաբիլ նահանգում ձեռագործ գորգերի արտադրության օրրանն է։

Անբարանն Իրանում երրորդ տեղն է զբաղեցնում այս գեղեցիկ և լավ նախշերով արվեստի արտադրության մեջ: Այստեղ բոլոր տներում աշխուժանում է աշխատանքի, տնտեսության ու արտադրության երգը, և Ամբարանի կանանց կյանքը կապված է գորգի գործվածքի հետ, որը և՛ արվեստ է, և՛ արդյունաբերություն։

Ամբարանում 50-ից ավելի գորգերի նմուշներ են գործվում կին նկարիչների կողմից, իսկ Ամբարանի ձեռագործ գորգերի դիզայնի եզակի նախշերը վերցված են տարածաշրջանի բնակիչների կենսամիջավայրից:

Իրանական այս ձեռագործ արվեստի զարդանախշի ու դիզայնի բազմազանությունը, գույնն ու յուրահատուկ որակը Անբարանի գորգի հռչակման ամենակարևոր պատճառն է:

Իրանական այս իսկական արվեստը գնորդների համար հարմար է, և տարեկան ավելի քան 50 հազար քառակուսի մետր գորգեր են արտադրվում Անբարանի 15 գորգագործական արհեստանոցներում հինգ հազար գորգագործերի կողմից:

Անբարան քաղաքը գրանցվել է, որպես ազգային գորգերի քաղաք Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության կողմից, իսկ Անբարանի գորգերը ստացել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական կնիքը։