Իրանական ավտոմեքենաները Վենեսուելայում
Վենեսուելայի տրանսպորտի նախարարը հայտարարել է Վենեսուելայի ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում համագործակցությունը խթանելու նպատակով, Իրանի հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում, Saipa-ի կողմից արտադրված 1000 իրանական ավտոմեքենաներ են Վենեսուելա փոխադրվել:
Երկուշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վենեսուելայի տրանսպորտի նախարար Ռամոն Վելասկեսը, անդրադառնալով Saipa ընկերության կողմից արտադրված 1000 իրանական ավտոմեքենաների ներկրմանը, հայտարարել է, որ Iran Khodro ընկերության կողմից արտադրված 2000 իրանական ավտոմեքենա ևս 2023 թվականի փետրվարին կմտնեն Վենեսուելայի շուկա:
Վենեսուելայի տրանսպորտի նախարարը հայտարարել է երկրի պլանը՝ Իրանի հետ համաձայնեցված բեռների ժամանումից հետո, երկրորդ փուլում մեքենաները հավաքվելու են Venirauto ընկերությունում՝ Վենեսուելայում արտադրված մասերով։
Հաղորդման համաձայն՝ Վենեսուելա ներկրվող իրանական մեքենաների երկու տեսակներն են՝ «Քուիկ» և «Սաինա», և 100 կիլոմետրում յոթ լիտր վառելիքի ծախսը վկայում է այդ մեքենաների խնայողական և արդյունավետ լինելու մասին։