Թեհրանի հայոց թեմի առաջնորդ.Յուրաքանչյուր ոք,ցանկացած պաշտոնում եթե անարգի Ղուրանը խոհեմ չէ
(last modified Tue, 24 Jan 2023 13:30:34 GMT )
Հունվար 24, 2023 17:00 Asia/Tehran

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը դատապարտելով Ղուրանի և կրոնական սրբությունների հանդեպ անարգանքը, ասել է. «Ցանակացած պաշտոնում ով դա անում է խոհեմ չէ: Բոլորը պետք է հարգեն կրոնական սրբությունները»։

Վերջերս Եվրոպայում մի շարք ծայրահեղական խմբավորումներ անարգալից քայլի դիմելով,  հրկիզել  են Սուրբ Ղուրանը։ Ավելի վաղ ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականը վիրավորել էր Իսլամի մարգարեին  և  Իրանի հոգևոր առաջնորդին: 

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսյանը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում  լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսում ասել է.«Երբ Իսրայելը քանդում է պաղեստինցիների տները և վտարում նրանց իրենց սեփական երկրից ու սպանում նրանց, եվրոպական կառավարությունները որտե՞ղ են։ Պաղեստինը աբրահամական կրոնների, ինչպես  քրիստոնեության ու հրեականության բնօրրանն է»:

Նշելով, որ Իրանում աստվածային կրոնների հետևորդներն խաղաղ գոյակցում են միմյանց կողքի, Սրբազան հայրը նշել է,-«Ցավոք, այսօրվա աշխարհը կորցրել է իր ուղղությունն ու խաղաղությունը, ինչի հիմնական պատճառն իմ գնահատումով մարդկության հեռանալն է կրոնից ու Աստծուց,որը մարդկային կյանքի տակնուվրայության պատճառ է հանդիսացել»:

Ընդգծելով, որ Արևմուտքում ոտնահարվում են մարդկանց սրբությունները, Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ասել է.«Բոլոր միաստվածյան կրոնները, ներառյալ  իսլամը, հրեականությունը և քրիստոնեությունը միշտ քարոզում են սեր, խաղաղություն եւ համատեղ կեցություն իրար հետ»:

«Դժբախտաբար տակավին երկու շաբաթ առաջ էր, որ Ֆրանսական անպատասխանատու պարբերաթերթի միջոցով կրկին անգամ արհամարհվեց Իսլամական կրոնի սրբությունները, որը նաեւ դատապարտվեց, իսկ այժմ Շվեդիայում անպատասխանատու մի անձնավորություն Ղուրանը այրեց, առանց գիտակցելու, որ Ղուրանը նյութ չէ, այլ Աստվածային ճշմարտությունն իր մեջ բովանդակող հոգեւոր իրականություն է»,ասել է Սրբազան հայրը: