ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների բացասական ազդեցությունն Իրանի դեղորայքի և բժշկության ոլորտի վրա
Իրանի Կարմիր մահիկի ղեկավարը անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից սահմանված դաժան պատժամիջոցների կործանարար ազդեցությանն Իրանի դեղորայքի և բժշկության ոլորտի վրա։
ԱՄՆ-ի կառավարության պատժամիջոցները վերջին տարիներին ամենաբացասական ազդեցությունն են թողել Իրանի դեղորայքի և բժշկության ոլորտի վրա։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը Բեյրութում կայացած Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ ասել է.«Դաժան պատժամիջոցներն ազդել են Կարմիր մահիկի մարդասիրական գործունեության վրա և կանխել բնակչության պարտավորությունների արդյունավետ կատարումը ներքին և միջազգային մակարդակներում»։
Նա հավելել է.«Պատժամիջոցների ազդեցության դեպքերից են՝ բանկերի չհամագործակցելը գումար փոխանցելու և տեղափոխելու համար, դեղերի և բժշկական սարքավորումների ներմուծման ճանապարհին ստեղծված խոչընդոտը, բժշկական օգնության պարագաներ և սարքավորումներ գնելու և փոխանցելու արգելքը, ինչպես նաև օդային փրկության համար ուղղաթիռների և հարակից սարքավորումների, որոնողական սարքերի գնման հնարավորության բացակայությունը»:
Քոլիվանդն ասել է. «Պետք է անհապաղ լուրջ քայլեր ձեռնարկվել պատժամիջոցների վերաբերյալ»։