Էսլամի. Իրանը ռադիոդեղերի արտադրության առումով աշխարհի առաջատար երկրների հնգյակում է
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը ռադիոդեղերի արտադրության առումով աշխարհի առաջատար երկրների հնգյակում է»։
Մոհամմեդ Էսլամին չորեքշաբթի օրն Իրանի ռադիոդեղագործական արտադրանքի արտահանման հարցով կառավարության կազմի գումարած նիստի շրջանակում ասել է.-«Կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի ավարտից հետո վերսկսվել է ռադիոդեղերի արտահանման գործընթացը աշխարհի 9 երկրներ, և Ատոմային էներգիայի կազմակերպությունում մեր աշխատասեր գիտնականների շնորհիվ Իրանն այն հեղինակավոր երկրների շարքում է, որոնք զբաղվում են ռադիոդեղերի արտադրությամբ և մատակարարմամբ»։
Իրանի նախագահի տեղակալ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-«Իրանում արտադրվող ռադիոդեղերը բացի ախտորոշիչ դեղերի արագության բարձրացման վրա կենտրոնանալուց, ավելի բարձր արդյունավետություն ունեն, քան քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերը»։
Էսլամին հստակեցրել է.-« Այսօր Իրանին հաջողվել է ընդգրկվել աշխարհի առաջատար երկրների հնգյակում»։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Իրան այցի պլանավորումն ու այդ կապակցությամբ խորհրդակցությունը ներառված են օրակարգում և մենք հետամուտ ենք այդ հարցին»։