Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Եվրամիության և Բրիտանիայի պատժամիջոցային գործողությունների մասին
(last modified Wed, 25 Jan 2023 14:03:04 GMT )
Հունվար 25, 2023 17:33 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Եվրամիության և Բրիտանիայի պատժամիջոցային գործողությունների մասին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Եվրամիության և Բրիտանիայի ռեժիմի որոշ անհատների և հաստատությունների նկատմամբ։

Չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարությունը Եվրամիության և Բրիտանիայի ռեժիմի որոշ անհատների և հաստատությունների դեմ պատժամիջոցների կիրառման մասին գրել է.«Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է համապատասխան մարմիններին և օրենքների ու պատժամիջոցների մեխանիզմների շրջանակներում, որպես փոխադարձ գործողություն, ահաբեկչությանը և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, ժողովրդի դեմ ահաբեկչական գործողություններ և բռնություն հրահրելու և խրախուսելու, Իրանի ներքին գործերին միջամտելու, բռնության և անկարգությունների խթանման, ստի հրապարակման և կեղծ տեղեկատվության տարածման, ինչպես նաև ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցների սրմանը մասնակցելու, որը նման է տնտեսական ահաբեկչության, պատճառով,  Եվրամիության և Բրիտանիայի ռեժիմի մի խումբ անհատների և հաստատությունների  նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել»:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է.«Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարկները, համապատասխան մարմինների հաստատումների համաձայն, անհրաժեշտ պատժամիջոցներ կիրականացեն, որոնք ներառում են վիզաների տրամադրման արգելքը և Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործել չկարողանալը, Ֆինանսական և բանկային համակարգում բանկային հաշիվների արգելափակումը եւ Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության տակ գտնվող գույքի առգրավումը»:

Հղում՝ պատժամիջոցներ Եվրամիության  և Բրիտանիայի  ռեժիմի որոշ անհատների և հաստատությունների դեմ