Շվեդական էլիտաների արձագանքի և գործողությունների անհրաժեշտությունը Սուրբ Ղուրանը վիրավորելու դեմ
(last modified Thu, 26 Jan 2023 08:19:35 GMT )
Հունվար 26, 2023 11:49 Asia/Tehran
  • Շվեդական էլիտաների արձագանքի և գործողությունների անհրաժեշտությունը Սուրբ Ղուրանը վիրավորելու դեմ

Շվեդիայում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդը խստորեն դատապարտել է այս երկրում Սուրբ Ղուրանի վիրավորանքը և կոչ է արել շվեդական վերնախավերին չլռել նման նողկալի և կործանարար պահվածքի դիմաց:

Մի շարք ծայրահեղական խմբավորումներ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց հրկիզել են Սուրբ Ղուրանը։

Շվեդիայում ԻԻՀ-ի մշակութային կցորդը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Սուրբ Ղուրանի հանդեպ վիրավորանքը այս երկրում և հայտարարել.«Մենք ակնկալում ենք, որ շվեդական հասարակության և մշակույթի սոցիալական էլիտաները և համախոհները չլռեն նման նողկալի և կործանարար պահվածքի առջև, և կանխելով իսլամի կրոնին հետևողների հոգևոր իրավունքների կորուստը, կասեցնեն այդ գործընթացը, որը, վնասում է շվեդական հասարակության ընդհանուր և հավաքական շահերին և սպառնում է խաղաղությանը և համակեցությանը այս երկրում և նրա ազգային շահերին:

Շվեդիայի կառավարությունը երրորդ անգամ օրինական լիցենզիա է տվել իր երկրում Ղուրաններ այրելու համար: