ԻԻՀ առաջնորդն արձագանքել է եվրոպական երկրներում սուրբ Ղուրանի անարգմանը
Արձագանքելով եվրոպական երկրներում սուրբ Ղուրանի անարգմանն ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Ամբարտավանների հարձակման թիրախն իսլամի և Ղուրանի սկզբունքն է»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի աշխատությունների պահպանման և հրապարակման գրասենյակի տեղեկատվական բազան իր թվիթերյան արաբերեն էջում հրապարակել է եվրոպական երկրներում Ղուրանի անարգման վերաբերյալ առաջնորդի դիրքորոշումը: Գրամռան մեջ նշված է. «Խոսքի ազատության պատրվակով Ղուրանի անարգումը վկայում է, որ հարձակումների թիրախում իսլամի և Ղուրանի սկզբունքներն են»:
Առաջնորդը նշել է, որ չնայած նման գործողություններին, Ղուրանն օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում և ապագան պատկանում է իսլամին: Նա հավելել է, որ աշխարհի բոլոր ազատախոհները պետք է մուսուլմանների կողքին դիմակայեն կրոնական սրբությունները վիրավորելու և ատելություն տարածելու կեղտոտ քաղաքականությանը: