Իրանի ԱԳ նախարարի օգնականի քննադատությունը ավստրալացի պաշտոնյայի հայտարարություններին
(last modified Fri, 27 Jan 2023 14:55:14 GMT )
Հունվար 27, 2023 18:25 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարի օգնականի քննադատությունը ավստրալացի պաշտոնյայի հայտարարություններին

Իրանի արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի գլխավոր տնօրենը, ի պատասխան Ավստրալիայի Սենատի ընդդիմադիր առաջնորդի հակաիրանական հայտարարություններին և Իրանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքին, ասել է.«Զարմանալի է, որ ռազմական հանցագործները սովորեցնում են մարդու իրավունքները»։

Ուրբաթ օրը, Ավստրալիայի Սենատի ընդդիմադիր առաջնորդի հակաիրանական հայտարարությունների և Իրանի դեմ մարդու իրավունքների ավելի շատ պատժամիջոցների սահմանման շեշտադրման մասին, Իրանի ԱԳ նախարարի օգնական և Իրանի ԱԳՆ-ի Հարավային Ասիայի գլխավոր տնօրեն Սեյյեդ Ռասուլ Մուսավին իր թվիթերյա միկրոբլոգում գրել է.«Պատերազմական հանցագործները սովորեցնում են մարդու իրավունքները»:

Սեյյեդ Ռասուլ Մուսավին նշել է.«Ձեր ռազմական հանցագործությունների զոհերի ընտանիքների սրտի վերքը դեռ չի ամոքվել , Աֆղանստանում ձեր սպաները միտումնավոր թիրախ էին դարձնում խաղաղ բնակիչներին, որպեսզի նրանց զինվորները սովորեն կռվել և տեսնել արյան գույնը»։