Իրանը լուսանկարներում- Ոսկու ցուցահանդես Շիրազում, Սուրբ Ղուրանի փորագրումը եմենական գոհարի վրա
Ոսկու, արծաթի, զարդերի և ադամանդների մասնագիտացված ցուցահանդեսը տեղի է ունեցել Իրանի Ֆարս նահանգի կենտրոն Շիրազի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում, և արժանացել է այցելուների ուշադրությանը:
Իրանում զարդերի արտադրողները հունվարի 24-ից 27-ը Շիրազի մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացրել են իրենց վերջին նորամուծություններն ու նվաճումները:
Իրանում զարդերի արդյունաբերությունը երկար պատմություն ունի և Իրանցի արվեստագետները նոր սարքերով և ժամանակակից համաշխարհային տեխնոլոգիաներով, ոսկու և ադամանդների նախագծման և արտադրության ոլորտում կարևոր դեր են խաղում արդյունաբերության զարգացման ոլորտում:
Ոսկի, զարդեր, թանկարժեք քարեր արտադրողներն , որոնք նպատակ ունեն զարկ տալ ոսկու արդյունաբերությանը, ցուցահանդեսում ներկայացրել են դասական և ժամանակակից ոսկերչության արվեստի մի մասը, մարդկանց, զբոսաշրջիկների եւ ոսկու ոլորտի ակտիվիստների համար:
Աղիղ գոհարը ցուցադրվեց Շիրազի ցուցահանդեսում, որի վրա փորագրված է Ղուրանի բոլոր այաները: Մանրադիտակի տակ 17 մմ մակերեսում Աղիղի գոհարի վրա փորագրված Ղուրանի բոլոր այաները ընթերցվում են, որն արժեքավոր և եզակի աշխատանք է:
Ձմռանը Շիրազը հյուրընկալում է իրանցի և Պարսից ծոցի մի քանի երկրների զբոսաշրջիկներին: