Հունվար 29, 2023 16:50 Asia/Tehran
  • Հանդիպում և զրույց են ունեցել Իրանի արտգործնախարարն ու Կատարի էմիրը

Իրանի արտգործնախարարն ու Կատարի էմիրը հանդիպման ընթացքում քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Թեհրան այցելած Կատարի էմիր՝ Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանին հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի  հետ: Կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները վերջին ամիսներին երեք անգամ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ երկու երկրների հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային խնդիրները։
Հաղորդման համաձայն, Կատարի արտաքին գործերի նախարարը Թեհրան կատարած այցի ընթացքում ԱԳ նախարարի հետ հանդիպելուց բացի, խորհրդակցելու է Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կատարը Իրանի արտաքին քաղաքականության նպատակակետ և առաջնահերթ երկրներից մեկն է, և երկկողմ հարաբերությունների պատմության վերանայումը ցույց է տալիս, որ Թեհրան-Դոհա հարաբերությունները միշտ էլ խորը և աճող են եղել:

Պիտակ