Թեհրանում Ադրբեջանի դեսպանը և մի շարք աշխատակիցներ շտապ մեկնել են Բաքու
https://parstoday.ir/hy/news/iran-i192316-Թեհրանում_Ադրբեջանի_դեսպանը_և_մի_շարք_աշխատակիցներ_շտապ_մեկնել_են_Բաքու
Թեհրանում Ադրբեջանի դեսպանը և մի շարք աշխատակիցներ շտապ մեկնել են Բաքու:  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանում այդ երկրի դեսպանատան աշխատանքն ամբողջությամբ  դադարեցվել է: 
(last modified 2025-12-08T14:46:51+00:00 )
Հունվար 30, 2023 09:25 Asia/Tehran

Թեհրանում Ադրբեջանի դեսպանը և մի շարք աշխատակիցներ շտապ մեկնել են Բաքու:  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանում այդ երկրի դեսպանատան աշխատանքն ամբողջությամբ  դադարեցվել է: 

Սակայն ԻԻՀ ԱԳՆ իարզեկ աղբյուրը նշել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը որոշ չափով  կշարունակվի մի քանի աշխատակիցների ու դիվանագետների ներկայությամբ: 
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Թավրիզում Բաքվի  հյուպատոսությունը կշարունակի իր գործունեությունը և Թեհրանում Ադրբեջանի   դեսպանատան տարհանումը չի ներառի Թավրիզի հյուպատոսությունը։
Հունվարի 27-ին, զինված անձը, անձնական դրդապատճառներով, հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա:  Իրանի իշխանությունները դատապարտել են այս զինված գործողությունը և խոստացել գործով հետաքննություն անցկացնել: