ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Իրանը լիովին ճանաչում է իր թշնամիներին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Մենք ի զորու ենք ներթափանցել թշնամու սրտի խորքը, մենք փորձարկել ենք բոլոր սպառնալիքները և չենք մտահոգվում»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին չորեքշաբթի օրը Թեհրանում աշխարհազորային ուժերի թվային բովանդակության արտադրության չորրորդ ազգային միջոցառման ավարտին, անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դիրքին և Իսլամական Հանրապետության պաշտպանական հզորության բարձրացմանը, ասել«Պատերազմը ռազմական հարթությունից փոխվել է տնտեսական և մշակութային հարթության: Թեև թշնամիները սպանեցին իրանցի գիտնականներին և տնտեսական պատժամիջոցներով փորձեցին կաթվածահար անել Իրանի ժողովրդին, սակայն նրանց բոլոր ծրագրերը ձախողվեցին»:
Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը և նշելով, որ Իրանը հատուկ ռազմավարական դիրքի շնորհիվ ԱՄՆ-ի հեգեմոն նպատակների իրագործման վայր էր դարձել, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը ասել է, որ ամերիկացիները չէին կարող պատկերացնել, որ Իրանը դուրս կգա իրենց քաղաքական շրջանակից։