Իրանի միջուկային արդյունաբերության նվաճումների ցուցահանդեսի բացումը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ներկայությամբ բացվել է միջուկային արդյունաբերության ձեռքբերումների 53-րդ ցուցահանդեսը։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի ներկայությամբ հինգշաբթի առավոտյան բացվել է միջուկային արդյունաբերության ձեռքբերումների և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության վերջին նվաճումների 53-րդ ցուցահանդեսը։
Այս ցուցահանդեսում ներկայացված են Ատոմային էներգիայի կազմակերպության ձեռքբերումները, այդ թվում՝ երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, միջուկային չափման տարբեր համակարգերի նախագծումն ու կառուցումը, միջուկային միաձուլման տեխնոլոգիաները, գիտելիքների և քվանտային տեխնոլոգիաների ձեռքբերումը, տարբեր արդյունաբերական և նախագծման և կառուցման աշխատանքները: Ցուցադրվում են բժշկական լազերներ, միջուկային տեխնոլոգիայով գյուղատնտեսության զարգացում, պլազմային տեխնոլոգիայի զարգացում, ախտորոշիչ և բուժական ռադիոդեղերի արտադրություն։
Նաև 110 իզոտոպային կենսամոլեկուլների արտադրություն, Արաքի հետազոտական ռեակտորի արդիականացում, ռադիոակտիվ թափոնների կառավարում, Բուշերի ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրության շնորհիվ հանածո վառելիքի սպառման խնայողություն, բնապահպանական տարբեր արտանետումների կրճատում, Բուշերի ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրության արդյունքում առաջացած աղտոտող գազերի կրճատում, էներգետիկ և հետազոտականռեակտորների համար տարբեր տեսակի վառելիքի համալիրների նախագծման և արտադրության տեխնիկական գիտելիքների ձեռքբերում, ցիրկոնիումի և նոր համաձուլվածքների արտադրություն, ուրանի հարստացում՝ հենվելով տեղական գիտելիքների և վրա, տարբեր տեսակի ցենտրիֆուգների նախագծումն ու արտադրությունը տեղական գիտելիքներով և հումքներով այլ արտադրանքներից են, որոնք ցուցադրվել են։