Ռայիսի.Իրանի ժողովուրդը միշտ հուսահատեցնում է հեղափոխության թշնամիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i192594-Ռայիսի.Իրանի_ժողովուրդը_միշտ_հուսահատեցնում_է_հեղափոխության_թշնամիներին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարբեր ասպարեզներում ժողովրդի  ներկայությունը Իսլամական Իրանի թշնամիների հուսահատության պատճառն է համարել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2023 12:21 Asia/Tehran
  • Ռայիսի.Իրանի ժողովուրդը միշտ հուսահատեցնում է հեղափոխության թշնամիներին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարբեր ասպարեզներում ժողովրդի  ներկայությունը Իսլամական Իրանի թշնամիների հուսահատության պատճառն է համարել։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր Իսլամական հեղափոխության այգաբացի տասնօրյակի կենտրոնական շտաբի անդամների հետ հանդիպման ժամանակ շնորհավորելով Ալի  Էմիրապետի բարեբաստիկ ծննդյան օրվա կապակցությամբ, ասել է.«Իսլամական Իրանի գիտակից ժողովուրդը տարբեր ասպարեզներում, այդ թվում՝ այս տարվա նոյեմբերի 4-ին,(Աբան ամսի 13-ին)  համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի օրվա առիթով անցկացված միջոցառումներին իր ակտիվ ներկայությամբ  ցույց է տվել, որ առաջատար է հեղափոխության և համակարգի պաշտպանության գործում»:

ԻԻՀ նախագահը հավելել է.«Վերջին դեպքերի  և  թշնամու հարուցած խռովությունների պատճառների մասին գերագույն առաջնորդի  մանրամասն և համապարփակ վերլուծությունը շատ արդյունավետ էր թշնամու դավադրությունները չեզոքացնելու և դրանց դիմակայելու գործում»:

Ռայիսին հստակեցրել է. -«Կառավարությունը մի կողմից արժանապատվորեն մասնակցել է  պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցություններին, իսկ մյուս կողմից՝ փորձել է տնտեսական տարբեր ոլորտներում  դռներ բացել և վերականգնելով տարածաշրջանային ու բարիդրացիական  հարաբերությունները,  ընդլայնել իր արտաքին առևտուրն ու  կապերը»: