Իսլամական խորհրդարանում զրադաշտականների պատգամավորն Իրանը նմանեցրել է երփներանգ ծաղիկներով առլեցուն դաշտի
https://parstoday.ir/hy/news/iran-i192624-Իսլամական_խորհրդարանում_զրադաշտականների_պատգամավորն_Իրանը_նմանեցրել_է_երփներանգ_ծաղիկներով_առլեցուն_դաշտի
Իսլամական խորհրդարանում զրադաշտականների պատգամավորն Իրանը նմանեցրել է երփներանգ ծաղիկներով առլեցուն դաշտի,որոնց ամբողջությունը կազմում է Իրանի ընդարձակ դաշտը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 02, 2023 14:50 Asia/Tehran
  • Իսլամական խորհրդարանում զրադաշտականների պատգամավորն  Իրանը նմանեցրել է երփներանգ ծաղիկներով  առլեցուն դաշտի

Իսլամական խորհրդարանում զրադաշտականների պատգամավորն Իրանը նմանեցրել է երփներանգ ծաղիկներով առլեցուն դաշտի,որոնց ամբողջությունը կազմում է Իրանի ընդարձակ դաշտը:

Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի և 44-րդ այգաբացի առիթով  այսօր զրադաշտականների գերեզմանատանը  տեղի ունեցավ արարողություն  նահատակների հիշատակին և ծաղիկներ խոնարհվեցին նրանց շիրիմներին: Արարողությանը մասնակցել են Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները, հոգևորականները և նահատակների հարազատները:

Այս արարողությանը կրոնական փոքրամասնությունների հոգևորականները աղոթեցին նահատակների հոգու խաղաղության համար:

Արարողության ժամանակ Թեհրան նահանգի նահատակների և անձնուրացների հարցերով զբաղվող հիմնարկի գլխավոր տնօրեն Աբասալի Ռեզային իր ելույթում մեծարեց նահատակների հիշատակը: Նա ասաց.«Ինչպես կրոնական փոքրամասնությունները կարևոր դեր խաղացին Իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակ, այնպես էլ սրբազան պաշտպանության ժամանակ նրանք հանուն Իրանի նվիրեցին  բազմաթիվ նահատակներ»: