Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Վենեսուելայի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i192698-Ամիր_Աբդոլլահյանը_հանդիպել_է_Վենեսուելայի_նախագահի_հետ
Կարակասում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ուրբաթ օրը հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Փետրվար 04, 2023 06:38 Asia/Tehran

Կարակասում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ուրբաթ օրը հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։

 

Իրան_Վենեսուելա հարաբերություններն ունեն ավելի քան մեկ հարյուրամյակի պատմություն։ 1960_ ականներին նավթի ոլորտում համագործակցության շնորհիվ,  այդ հարաբերություններն ընդլայնվեցին։
Իսկ 1979 թ. իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Վենեսուելան առաջին երկրներից էր, որ պաշտոնապես ճանաչեց Իրանի իսլամական հանրապետությունը։
Ներկայումս երկու երկրները գտնվում են ԱՄՆ_ ի անօրինական պատժամիջոցների   տակ և նույն դիրքորոշումն ունեն  այնպիսի հարցերիբ շուրջ, ինչպես՝ բազմակողմանիության հաստատմանն ուղղված  ջանքերը, ԱՄՆ_ ի միակողմանի գործողություններին դիմակայելը, Միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքը և Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքի ընդունումը։
Հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարարը և Վենեսուելայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետ կապված և միջազգային հարցեր։
Ամիր Աբդոլլահյանի գլխավորած պատվիրակությունը Վեենեսուելա է ժամանել հինգշաբթի օրը։ Իրանի պատվիրակությանը Կարակասի օդանավակայանում դիմավորել են Վենեսուելայի տրանսպորտի նախարարը և փոխարտգործնախարարը։
Ուրբաթ օրն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Վենեսուելայի  ԱԳ նախարար Իվան Խիլի, Նավթի նախարար Ալիսամի և փոխնախագահ Ռոդրիգեսի հետ։