Իրանի նախագահը հանդիպել է միաստվածային կրոնների հետևորդների հետ
Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարելիցի առիթով միաստվածային կրոնների հետևորդների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իսլամական հեղափոխության ձեռքբերումները պատկանում են Իրանի ողջ ժողովրդին, անկախ կրոնից ու ազգությունից»:
Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Ամեն ինչից առավել, մենք այսօր ունենք ազգային միասնության ու երկխոսության կարիք: Իսլամական հեղափոխության տարելիցին կարևոր է, որ մենք տեսնենք Իրանի ձեռքբերումները, որոնցից ամենկարևորն ապագայի նկատմամբ հույսն է»:
Նշելով, որ թշնամին չի ցանկանում, որպեսզի Իրանի ժողովուրդը խաղաղության ու սրտակցության պայմաններում և միասնաբար շարժվի դեպի լուսավոր ապագա ու զարգացում, ԻԻՀ նախագահը հավելել է. «Բոլորս գիտենք, որ աբրահամական կրոնները դեմ են սնահատավատությանը և աթեիզմին: Բոլոր այդ կրոնների առանցքն Աստծու պաշտամունքն է, բարոյականությանը հորդորը և ամբարտավանությունը, չարությունը, դաժանությունն ու կոռուպցիան մերժելը»:
ԻԻՀ նախագահի խոսքով՝ Իրանի ժողովրդի դիմադրությունը տապալեց ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը, ինչը վկայում է այն մասին, որ ժողովուրդը պետք է մեծացնի միասնությունը և կյրկնակի ջանքեր գործադրի՝ քաղաքական, տնտեսական և մշակութային անկախության ուղղությամբ:
Նշելով, որ ապավինելով իր հնարավորություններին, Իրանի ժողովուրդը կարող է անկախության հասնել տարբեր ոլորտներում, Ռայիսին հավելել է. «Իսլամական Իրանը մեծ բարձունքների է հասել՝ օգտվելով իր տաղանդներից: Մեր աղջիկներն ու տղաները ամենուր, որտեղ ներկա են եղել, նվաճել են բարձր գագաթներ: Իսկ դրանից հետո ճանապարհը լուսավոր է, և ապագան՝ խոստումնալից»: